կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-12 14:29
Հասարակություն

Խոշոր ու շղթայական ավտովթար` Երեւանում

Խոշոր ու շղթայական ավտովթար` Երեւանում

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի դիմաց բախվել են Opel մակնիշի 34 DN 073 համարանիշի, Nissan Tiana մակնիշի 91 CR 001 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի 70 TZ 071 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 NF 396 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել մայթին տեղադրված աղբով լցված աղբարկղերին եւ տապալել դրանք: 

Վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

 

Մանրամասները՝ այստեղ: