|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մարտի 7-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում բախվել են Kia, 2 Mercedes և Renault Logan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 5 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել երկուսի գազաբալոնը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ներից մեկը ու Kia-ն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: