|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 57-ամյա Արմեն Ս․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 21-ամյա Համլետ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և ուղևորը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմեն Ս․-ն՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն, անչափահասը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է անչափահաս վիրավորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։