| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով հրապարակել է «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. հայտնում է Yerkir.am-ը:
«Գոռ Աբրահամյան, խնդրում եմ սույն տեղեկությունը ծանոթացնել գլխավոր դատախազին, քննության արդյունքների մասին իրազեկել հանրությանը»,- նշել է Արսեն Բաբայանը:
Նշենք, որ «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրատապ տեղեկություն
Հարգելիʹ Սուրեն Պապիկյան, արդեն իսկ քարոզարշավի մեկնարկում «Ոչ»-ի շտաբը ներկայացնող մարդիկ փորձում են հարավ-արևմտյան թաղամասում, թիրախավորելով թոշակառուներին, առաջարկել 5000-ական դրամներ, որպեսզի նրանք չմասնակցեն հանրաքվեին:
Սերժառոբական թայֆան իրեն բնորոշ ոճով փորձում է խարխլել մեր պետականության հիմքերը, խնդրում եմ՝ ավելի զգոն լինել: Կանխավ շնորհակալ եմ»: