Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մկրտիչ Հունանյանի պատմությունը
Կարին
Թեհրանաբնակ` 76-ամյա Թագուհի Հունանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր պատմությունը, որն ընդամենը 8 տարեկան է եղել, երբ թուրքերը տարել են նրանց տան տղամարդկանց, իսկ ինքը մոր, քույրերի ու եղբայրների հետ ստիպված բռնել է գաղթի ճամփան:
«Դառը հուշերով էր պատմում հայրս իր գլխով անցածը. «Կարինում ապրում էինք խախաղ, հայրական բազմանդամ ընտանիքում: Հազիվ 8 տարեկան էի, որ աղետը սկսվեց, բռնի ուժով հանեցին մեզ մեր տներից: Լաց ու ողբ էր լսվում ամեն կողմից:
Մայրս հավաքեց մեզ, որովհետև արդեն մեր տան տղամարդկանց տարել էին (մեծ հայր,հորեղբայր, հայրս, մեծ եղբայրս, հորեղբորս տղաները…): Մնացել էինք ես և եղբայրս, որ մի քանի տարով մեծ էր ինձնից, քոյրերս, հորաքույրներս: Մայրս փոքր քույրերիս տեղավորէց սայլերում և ճամփա ելանք ոտքով, քայլեցինք անդադար: Փոքր քույրս սկսեց ջուր ուզել: Նա հազիվ 3 տարեկան էր, մայրս չլսելու էր դնում: Հետո իմացա, որ մեր ունեցած ջուրը վերջացել էր: Քիչ-քիչ քրոջս ձայնը նվաղեց ու… Քայլեցինք կիզիչ արևի տակ, սոված ու ծարավ քույրերս մնացին ավազների վրա անթաղ… Իբրև սնունդ, երբ ոսկոր էինք ճարում, ծեծում լցնում էինք բուռներս ու ուտում, բռան չափ ջուր տեսնելուն մայրս թաշկինակ էր դնում վրան, խմում էինք՝ արանց իմանալու՝ ինչ ջուր է: Մի գյուղ հասանք: Այդտեղ էլ կորցրինք մեր մեծ եղբոր երիտասարդ կնոջը՝ տղա երեխան գիրկը: Մայրս խելագարի պես փնտրում էր, բայց չգտանք:
Ամիսներ շարունակ քայլեցինք, մինչև հասանք Նահրումար, Մուսուլ: Մեզ տեղավորեցին վրաններում: Մայրս ամեն ջանք թափեց, մինչևհյուչված ու այլևս չդիմանալով հույզերին, փակեց աչքերը… Մենք մնացինք երկու եղբայր: 2-3 տարի մնացինք Մուսուլում, հետո Բասրա տեղափոխվեցինք, այնտեղից անցանք Պարսկաստան՝ Աբատան քաղաք: Հիմա հաստատվել ենք Թեհրանում»: Նրանք այլևս չկան»: