կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-27 13:11
Քաղաքական

Իսան չկա. Արամ Մանուկյան

Իսան չկա. Արամ Մանուկյան

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած` ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպումներին, նշեց, որ իրականում Հայաստանը և Սերժ Սարգսյանը որևէ դերակատարում չունեն:

 

«Միջազգային բոլոր կառույցների հնչեցրած գնահատականները Հայաստանի վերաբերյալ շատ ցածր են: Ես հասկացա, որ Հայաստանն ու Սարգսյանը գոյություն չունեն: Չի կարող Ռուսաստանի և Բելառուսի միջև պրոբլեմը մեզ չանհանգստացնել: Պարզապես Սարգսյանին չեն հրավիրել: Չեն հրավիրելու նաև մայիսի 8-ին»,- ասաց նա:

 

Պատգամավորը խոսեց նաեւ ներքաղաքական իրավիճակի մասին, ասաց, որ ՀԱԿ-ը համագործակցում է ԲՀԿ-ի հետ: «Իրենք վերակազմավորման, վերիմաստավորման փուլի մեջ են, այդ փուլը դեռ չի ավարտել: Մենք կհամագործակցենք ԲՀԿ-ի հետ: Մեր ձայները չեն հերիքում խորհրդարանում, որպեսի լուրջ ընդդիմադիր բլոկ ձևավորենք»,- նշեց նա:

 

Արամ Մանուկյանի խոսքերով՝ Հայաստանն այսօր խիստ ծանր քաղաքական վիճակում է: «Մեր պառլամենտն ի՞նչ վիճակում է: Ելույթ են ունենում այնպիսի մարդիկ, ովքեր, ասես, ապակիների հետ խոսեն: Իսան չկա: Սա քաղաքական դասալքություն է»,- ասաց նա: