կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 15:59
Քաղաքական

Իմ մեջ ամենևին չարություն չկա, վրեժխնդրություն չկա. Արամ Մանուկյան

Իմ մեջ ամենևին չարություն չկա, վրեժխնդրություն չկա. Արամ Մանուկյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով ոչ իշխանական ուժերի հանրահավաքների մասին, նշեց, որ ի սկզբանե իրազեկման հանրահավաքներ են նախաձեռնել` ստուգելու ու ճշտելու ժողովրդի պատրաստությունը և տրամադրությունները: Եվ այդ հանրահավաքների արդյունքում օր օրի զարգանում է իշխանափոխության հարցը: Պատգամավորը նշեց, որ ինքը տեսնում է իշխանափոխության տանող պրոցեսը:

 

Հարցին` արդյո՞ք ելույթ է ունենալու հանրահավաքներին, նա պատասխանեց. «Ես այսօր ելույթ ունեմ, նախկին միտինգներում չեմ եղել, որովհետև կամզակերպչական խնդիրներով էի զբաղված… Ես վախ եմ ապրում արտագաղթից: Սերժ Սարգսյանին առաջարկվել է հանգիստ հեռանալ, որից կշահեր թե' ինքը, թե' ժողովուրդը: Մենք ոչ մի ցնցման կողմնակից չենք, իմ մեջ ամենևին չարություն չկա, վրեժխնդրություն չկա, ամենևին: Սերժ Սարգսյանի ապագան ոչ մեկին հետաքրքիր չէ, թող գնա` իր ընտանիքով ու հավաքած փողերով, երկիրը թողնի ժողովրդին»:

 

Նշենք, որ Արամ Մանուկյան`ի աղմուկ հանած ելույթից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե նրան այլեւս արգելվել է հանրահավաքների ժամանակ ելույթ ունենալ: