|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մոսկվայում ապրիլի 19-ին սպանվել է առևտրի կենտրոնի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը. հայտնում է Московский комсомолец-ը:
Բաղիրյանին սպանել են բիզնես կենտրոնի մոտ: Ըստ թերթի տվյալների` ապանությունն իրագործել է գործարարի նախկին գործընկերը: Հաղորդվում է, որ նախկինում տղամարդիկ համատեղ գործունեություն են ծավալել` Մերձմոսկվայում ալկոհոլային արտադրանքի համար ապակե տարաների պատրաստման փոքր գործարան ունեին: Այնուհետև նրանց ճանապարհները բաժանվել են, սակայն Բաղիրյանը գործընկերոջը պարտք է մնացել 3 մլն դոլար: Նա հրաժարվել է մարել պարտքը, ինչից հետո գործընկերը կրակ է բացել նրա ուղղությամբ:
Բաղիրյանը մահացել է հիվանդանոցում: Կրակողը ձերբակալվել է: Նրա նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել` սպանությանը և և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով:
Նշվում է նաև, որ վերջին տարիներին Բաղիրյանի գործերը լավ չէին ընթանում, և նա պարտքեր էր կուտակել: