|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուղեւորի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2014 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա. Մուրադյանը Հին Երևանցի փողոցից նստել է Ա.Աբելյանի վարած տաքսի մեքենան և ուղևորվել Էրեբունի փողոց: Տեղ հասնելով՝ Ա.Մուրադյանը վճարել է 1.000 դրամ: Տաքսու վարորդն ուղեւորից 1500 դրամ պարտքով գումար է խնդրել։ Վերջինս մերժել է՝ ասելով, որ իրենք ծանոթ չեն, ինչից հետո Ա.Աբելյանը պահանջել է, որ փոխադրման համար Ա.Մուրադյանը վճարի 1500 դրամ: Նշելով, որ նույն ճանապարհահատվածի համար միշտ 1.000 դրամ է վճարել, որից 200 դրամը եղել է թեյավճար՝ Ա.Մուրադյանը հրաժարվել է 1500 դրամ վճարել եւ փորձել է հեռանալ:
Սակայն վարորդը թույլ չի տվել, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա.Աբելյանը մեքենայից վերցրած դանակով հարվածել է Ա.Մուրադյանին՝ որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, 12-րդ կողի, լյարդի, հետորովայնամզային տարածության վնասման ձևով պատճառելով մարմնական վնասվածք, եւ դիմել է փախուստի:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Աբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2015 թվականի մարտի 10-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։