Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից հուլիսի 21-ին ժամը 13:35-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վրեժ Պ.-ն, որը 2018 թ. հունիսի 13-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Նովոկուզնեցկի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի պրիմ 1 մեղադրանքով (ՃԵԿ խախտելը):
Նույն օրը ժամը 13:45-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1994 թ. ծնված Գոչա Գ.-ն, որը 2015 թ. հունվարի 16-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: