| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին «Ժամանակ» օրաթերթը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:
 - Սուրիկ Խաչատրյանին և իր ընտանիքին անպատժելի թողնելն արդյոք չհաստատե՞ց այն իրողությունը, որ երկրում ամենաթողություն է:
-Ճիշտն ասած՝ ինչքան մենք նայում ենք, ամենաշատը տանջվել են Սուրիկ Խաչատրյանն ու Վարդան Ղուկասյանը, հավանական է՝ առաջինը ես, հետո մնացածները: Ես մինչև հիմա քավության նոխազ եմ եղել, բայց հանուն երկրի ես պատրաստ եմ այն տանել մինչև վերջ:
-Իսկ անձամբ Սուրիկ Խաչատրյանին ճանաչո՞ւմ եք, մտերի՞մ եք:
-Ճանաչում եմ, հարգում եմ, այո, մտերիմ եմ:
-Իսկ մի՞թե նրա արած վատ արարքները չգիտեք:
-Չի կարող պատահի այդպիսի արարքներ արած չլինի: Ո՞նց կարա արած չլինի: Այսօր մեծ Նարեկացին ասում է՝ բազմամեղիս. եթե Նարեկացին է իրեն մեղավոր համարում, Սուրեն Խաչատրյանը ո՞նց կարող է մեղք չունենա, կամ դուք, կամ ես, կամ որևէ մեկը. ով ասում է՝ ես մեղք չունեմ, նա սատանա է:
-Սա հույս ներշնչո՞ւմ է, որ Դուք էլ կվերադառնաք նախկին պաշտոնին:
-Ես չգիտեմ, բայց եթե նշանակեն, շատ ճիշտ կանեն, կշահեն ժողովուրդը և պետությունը»,-գրում է թերթը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: