|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր էին ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 1998 թ. ծնված Հովհաննես Գ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ջրվեժ գյուղի իրենց տան բակում, վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ջրվեժ գյուղում, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Հրաչյա Ա.-ն բռունցքով հարվածել է Հովհաննես Գ.-ի դեմքին` պատճառելով նշված վնասվածքը:
Մարտի 4-ին, ժամը 16.00-ին, Հրաչյա Ա.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: