Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին հարցը: Մինչ այս` գործող օրենքով, ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ծախսերը պետության հաշվին են կատարվում, տրվում են համապատասխան բնակարան, ավտոմեքենա և գրասենյակ, առաջին երկուսը տրվում են մինչև նախկին նախագահի 70 տարին լրանալը, իսկ գրասենյակը` ցմահ:
Ներկայացվող փոփոխությամբ` առաջարկվում է օրենքից հանել մինչև «70 տարին լրանալ» բառերը, և վերը նշվածը տրամադրվում է ցմահ: Երկրորդ փոփոխությամբ` սահմանվում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափը` նախկին նախագահի կենսաթոշակը կկազմի գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց, թե ինչո՞ւ է կենսաթոշակը սահմանվել գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Հիմնական զեկուցող` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այն ձևավորվել է օրենքի համաձայն` հիմնական կենսաթոշակի չափին գումարվում են գործակիցները և հավելավճարները, ինչպես նաև հաշվի է առնվել միջազգային փորձը:
ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ չի կարևորվում պետության երկրորդ և երրորդ դեմքերի հարցը: Նախարարը պատասխանեց, որ պետության երկրորդ և երրորդ դեմքերի սոցիալական երաշխիքների համար արդեն կա օրենք, որը կարգավորում է այդ անձանց սոցիալական խնդիրները, իսկ քննարկվող օրենքը հստակ վերաբերմունք է նախագահի ինստիտուտի նկատմամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միջամտեց` ասելով, որ նախագահն ընտրվում է համաժողովրդական ընտրությամբ, ունի առաջնային մանդատ և երկու ժամկետից ավելի չի կարող ընտրվել, այնինչ` ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոնն ընտրովի չէ: