Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Թուրքիայում կմեկնարկի հայազգի զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատավարությունը:
Սպանության մեջ մեղադրվող Քըվանչ Աղաօղլուի ընտանիքն ու փաստաբանը պնդում են, որ մեղադրյալը պետք է դատապարտվի «անզգուշաբար սպանություն» հոդվածով, սակայն հայազգի զինվորի ընտանիքն ու փաստաբանը հակառակն են պնդում. տեղի է ունեցել «կանխամտածված սպանություն»: Իրենց ցուցմունքներում կանխամտածված սպանության տարբերակն են հաստատել նաեւ ականատես զինվորները:
«Մոտ կես ժամ ուրախ մթնոլորտում աշխատելուց հետո Քըվանչ Աղաօղլուն մի րոպեի ընթացքում ուսից իջեցրեց զենքն ու այն ուղղեց Սեւակ Շահին Բալըքչըի վրա եւ կրակ բացեց»,- ըստ թուրքական Etha գործակալության` իր ցուցմունքում ասել է զինծառայող Հալիլ Էքշին` հերքելով Աղաօղլուի այն պնդումները, թե «զենքն ուսից իջեցնելու պահին պատահմամբ է կրակել»:
Հիշեցնենք, որ Սեւակ Շահին Բալըքչըն սպանվել էր ապրիլի 24-ին: Հետաքրքիր է, որ այդ փաստը հիշեցնում են նաեւ թուրքական լրատվամիջոցները` նշելով, որ նա սպանվել էր ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, եւ դա զուգադիպություն լինել չի կարող: Ի դեպ, զարմանալի է, բայց նույն լրատվամիջոցները գրում են Հայոց ցեղասպանություն եւ նույնիսկ` առանց չակերտների: