կարևոր
1273 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-02 22:46
Քաղաքական

Նիկոլը հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է, նա հայրենիքի գողն է․ Էդգար Ղազարյան

«Փաստերով արդեն հնարավոր է արձանագրել ,թե պետական դավաճանության ինչ խայտառակ իրականության հետ մենք գործ ունենք »,- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող  հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ 2018թ․-ին Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջնա-թուրքական հեղափոխություն։

«Այն ուներ մեկ նպատակ՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային։ Ես ձեզ կներկայացնեմ ճանապարհային այն քարտեզը, որն իրականացրել են։ Ի՞նչ էր պետք դրա համար՝ տապալել բանակցային գործընթացը,  հրահրել պատերազմ,  տանուլ տալ պատերազմում, պատերազմը ձևակերպել կապիտուլացիա և կապիտուլյացիան ձևակերպել պայմանագրով, ՍԴ-ով և Աժ-ով»,- ասաց Ղազարյանն ու ամսաթվերով ներկայացրեց իրադրությունը։

«2018թ․-ի ապրիլի 23-ին այդ հեղափոխության հետևանքով Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ 2023թ․-ի ապրիլի 23-ին  Հակարի կամրջի վրա տեղդրվում է ադրբեջանական հսկիչ անցակետ՝ պաշտոնապես Արցախը փակելով շրջափակման մեջ։ 2018թ․-ի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման, Արցախյան Եռատոնի օրը, վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը և դրանով զավթում իշխանության այն օղակը, որը պետք է իրականացնի կոնկրետ գործողություններ․․․»։