|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օրենքով գող Թարիել Օնիանին, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Թարո, ազատ է արձակվել Իսպանիայի բանտից հանցավոր կապիտալների լվացման համար կալանքի ավարտից հետո: Այդ մասին հաղորդում է «Փրայմ Քրայմը»:
Պարբերականի տվյալներով՝ 63-ամյա հեղինակությունն անմիջապես հեռացել է երկրից անհայտ ուղղությամբ:
2020 թվականի գարնանը Իսպանիայի դատարանն ազատազրկել էր Թարոյին չորս տարի ժամկետով եւ պարտադրել վճարել տուգանք 36 հազար եվրոյի չափով: Նա մեղավոր էր ճանաչվել հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ, որը ստեղծվել էր Իսպանիայում կապիտալ լվանալու համար: Օնիանին արտահանձնվել էր Ռուսաստանի կողմից 2019 թվականի հոկտեմբերին, երբ ազատ էր արձակվել Սոլ Իլեցկում «Սեւ դելֆին» խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկից: Թարոն այնտեղ անցկացրել էր 9 տարի 10 ամիս 10 տարվա ազատագրման ժամկետից մարդ առեւանգելու եւ շորթման համար: