|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Դեկտեմբերի 17-ին` ժամը 10.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Ծաղկաշատ - Ալավերդի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջհամայնքային Հ-25 ավտոճանապարի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 10 քմ, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ճանապարհը տեղի ուժերով մասամբ մաքրվել է և դարձել միակողմանի երթևեկելի:
Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ ծանր տեխնիկա: Դեպքի մասին տեղեկացվել է Թումանյանի ՃՇՇ ինժեները և ՃԿԿ-ում կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուն: