|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԱԺ նիստում, երբ եզրափակիչ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` իր կողմից ներկայացված` կառավարման ճգնաժամի մասին նախագծի կապակցությամբ, վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, դիմելով Լևոն Զուրաբյանին, նշեց. «Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքականության մեջ: Հիշեցնեմ, որ մեր սիրելի, գուցե նաև ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Մարդը տարբերվում է անասունից հիշողությամբ»: Իսկ բոլորս լավ հիշում ենք 90-ական թվականներին ձեր շեֆի տված հարցազրույցը, բացեք, նայեք: Ձեր ելույթը ցույց տվեց, որ սա ՀԱԿ-ի կարապի երգն էր»: