|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՅԴ ներքաղաքական օրակարգը, միջազգային զարգացումների առնչությամբ ՀՅԴ տեսակետները ներկայացնելու նպատակով նախաձեռնել է հանդիպումների շարք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանն ու Պետրոս Մեղրյանը հանդիպեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը կարևորվեց Իրանի Իսլամական Հանրապետության էական դերակատարությունը տարածաշրջանում` անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ, ընդգծեց երկու բարեկամ երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության դաշտերի ընդլայնման կարևորությունը: ՀՅԴ պատվիրակները ներկայացրեցին սահմանադրական բարեփոխումներին միտված` Դաշնակցության մոտեցումներն ու դիրքորոշումները, ներքաղաքական իրավիճակի գնահատականները:
Պարոն Մոհամմադ Ռեիսիին, հաստատելով երկու երկրների կայուն բարեկամական հարաբերությունների իրողությունը, շեշտեց տնտեսական համագործակցության առկա ծրագրերի իրագործման կարեւորությունը՝ դրանք դիտելով իբրև շահեկան երկու երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովման առումով:
ՀՅԴ ԳՄ մամլո դիվան
12.02.15