Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Լոնդոնում Էկվադորի դեսպանի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել: Այդ մասին այսօր տեղեկացրել է էկվադորյան «Տելեգրաֆո» թերթը. հյատնում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ Էկվադորի արտաքին գործերի, առեւտրի եւ ինտեգրման նախարար Ռիկարդո Պատինիո Արոկայի, սարքը հայտնաբերվել է մի քանի օր առաջ, սակայն այդ փաստը չի հրապարակվել, որպեսզի չխանգարեն հետաքննությանը: Դիվանագետը հրաժարվել է որեւէ ենթադրություն անել, թե ով է ստացել գաղտնալսված տեղեկությունները, սակայն վստահեցրել է, որ նրանց անպայման կգտնեն, եւ Էկվադորը պատասխան կպահանջի այդ երկրից:
Սարքը հայտնաբերվել է հունիսի 16-ին, երբ նախարարը գտնվել է Մեծ Բրիտանիայում եւ հանդիպել Ջուլիան Ասանժի հետ: