կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-07 13:32
Հասարակություն

Սպանության փորձ՝ Պռոշյան փողոցում. նախկին պատգամավորի որդին ձերբակալվել է

Սպանության փորձ՝ Պռոշյան փողոցում. նախկին պատգամավորի որդին ձերբակալվել է

Փետրվարի 6-ին՝ ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է, և կրակոցներ են հնչում:

 

Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948 թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող՝ նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո, գոտկատեղից հանելով ատրճանակը, կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ: Նույն օրը՝ ժամը 22.30-ին, Մհեր Պ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Մհեր Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

 

Այս մասին նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ Մհեր Պ-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է: