Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-02 17:06
Քաղաքական

Ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետեւ տեղում չեմ եղել. Գալուստ Սահակյանը՝ Բերձորի դեպքի մասին

Ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետեւ տեղում չեմ եղել. Գալուստ Սահակյանը՝ Բերձորի դեպքի մասին

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե դատապարտո՞ւմ է Բերձորում կատարվածը, նշեց. «Գիտեք` ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետեւ ես տեղում չեմ եղել»: Այնուհետև հավելեց. «Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որեւէ ակցիա: Երկրորդ` չեմ ընդունում, իհարկե, մեր պատգամավորներից մեկն «անբարոյականություն» անվանեց, ես ավելին կասեմ, որ որեւէ ակցիա կապվի ապրիլի 24-ի առումով, բայց եթե այդտեղ օրենքի խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են, կամ ինչ-որ ձեւով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ` ես այն անձնավորությունն եմ, որ պիտի անընդհատ ինֆորմացիա ստանամ»:

 

Ինչ վերաբերում է ուժայինների գործողություններին, նաեւ այն հարցին, թե համաչա՞փ էին դրանք, պատասխանեց. «Ուժայինների գործողությունները դա ԼՂՀ խնդիրն է, եւ միշտ պետք է ընդունել, որ մենք Ղարաբաղը, այսպես ասեմ, որ ինքը իշխանական կառույցներ ունի եւ ունի իր նախագահը: Եվ զրուցել եմ նախագահի հետ` զուտ ինֆորմացիան ստանալու համար»:

 

Դիտարկմանը, որ ծեծվել են անգամ կանայք ու երեխաներ, Գ.Սահակյանն արձագանքեց, թե անգամ եթե Մոզամբիկում է տեղի ունենում, դարձյալ դատապարտում է: «Ես իրական փաստերը չգիտեմ եւ հանիրավի օդում չեմ կարող դատապարտել, բայց եթե ոտնձգություն է կատարվում որեւէ քաղաքացու նկատմամբ հանիրավի տեսքով, բնականաբար, դատապարտում եմ»,- ասաց նա: