կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-10 12:41
Քաղաքական

Այլ կուսակցությունների "քուչի տղերքն" էլ են ընտրություն կազմակերպել. Հովհաննես Սահակյան

Այլ կուսակցությունների "քուչի տղերքն" էլ են ընտրություն կազմակերպել. Հովհաննես Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով` որեւէ հիմք չկա փաստելու, որ ընտրությունների օրը համացանցում հայտնված` սեւ ակնոցներով երիտասարդը, ով փորձում էր խոչընդոտել լրագրողներից մեկի աշխատանքին, թաղային հեղինակություն էր, եւ որ նա հենց ՀՀԿ-ի համար էր տեղամասի մոտ նստած: Այս մասին Սահակյանը ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Ի պատասխան դիտարկմանը, որ, այդուհանդերձ, թաղային հեղինակությունների պակաս այս ընտրություններում չզգացվեց, ինչո՞վ էր դա պայմանավորված, Սահակյանը նախ հետաքրքրվեց, թե լրագրողները կարո՞ղ են «թաղային հեղինակություն» ձեւակերպումը տալ, հետո հայտարարեց. «Մենք ունենք թիմ եւ թիմն աշխատել է, եւ որեւէ այլ պիտակավորում չունենալով` կպցնել,  «թաղային հեղինակություն» բառն եք անընդհատ կրկնում, որն ավելի ճղճղան է: «Քուչի տղերք», «պպզած տղերք»«թաղային հեղինակություն», շատ հետաքրքիր նոր բառապաշար է: Մենք չգիտենք, եթե դուք ունեք փաստեր, որ «թաղային հեղինակությունները» ինչ-որ խոչընդոտ են ստեղծել, կարծում եմ` անպայման կներկայացնեիք համապատասխան մարմիններին: Եթե Շիրակից եւ Աբովյանից ավտոբուսներով մարդ են բերել Երեւան եւ ընտրություն են կազմակերպում, Երեւանի տղերքն էլ իրենց ընտրություններն իրենց թաղամասերում են կազմակերպում, եւ վստահ եմ, որ ոչ միայն մեր օգտին»:

 

Նա նաեւ նշեց, որ, իր ունեցած տեղեկություններով, նույն այդ «քուչի տղերքը»` ուրիշ կուսակցություններից, ընտրություններ են կազմակերպել իրենց «քուչում»: Սահակյանը կարծում է, որ նրանք որեւէ մեկի ընտրական իրավունքը չեն խախտել, փաստեր, գոնե այդ մասին, չկան: