Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունը, իր թիվ մեկ պատասխանատուի գլխավորությամբ, հայրենիքը սիրում են, ըստ իրենց հարմարության, քաղաքական շահի, և այդ «սիրուց» առավել օգուտ ստանալու համար: Այս մասին գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» խմբակցության անդամ Նարեկ Մանթաշյանը:
«Դրա արտահայտումներից էր նաև մարտի մեկի զոհերի հարազատներին 30 միլիոնական դրամ վճարելը:
Դեռ այն ժամանակ ասում էի, որ նա այդ քայլով զուտ քաղաքական դիվիդենտ է շահում:
Անցավ ժամանակ, արհավիրք՝ պատերազմ, հազարավոր զոհեր… Տղերք, ովքեր ընտրեցին գիտակցված մահն ու անմահացան: Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք, որ Հայաստանն ու Արցախը շարունակեն ամուր մնալ...
Ավաղ, ցավով ստիպված ենք արձանագրել, որ այս իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները:
Հայրենիքի համար ընկած Տղերքի ընտանիքին վճարվում է 10 միլիոն դրամ, իսկ կան նաև դեպքեր, որ նույնիսկ դա չեն տալիս, հաճախ ձգձգելով և գումարի պակասությունը թաքցնելով այլ պատրվակներով:
Հ.Գ Մարտի մեկի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին 10 միլիոն... սա է իրականությունը...»: