|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկնարկել է Փերինչեքի գործի լսումը. գրում է «Փաստինֆո»-ն:
Ինչպես հայտնի է, հայկական կողմը ներկայացնում է նաև փաստաբան Ամալ Քլունին, ով հայտնի է որպես միջազգային իրավունքի մասնագետ:
«Ամալ Քլունին դահլիճ է մտել լրագրողների և տեսախցիկների ուղեկցությամբ: Փաստաբանին լրագրողները չէին դադարում նկարել անգամ դատը սկսվելու զանգերը հնչելուց հետո: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը Ստրասբուրգից։ Ինչպես քննվող գործի հնչեղությունը, այնպես էլ Ամալ Քլունիի ներկայությունը՝ ՄԻԵԴ էր բերել բազմաթիվ լրագրողների ու ֆոտոլրագրողների: Ինչպես ասաց ՄԻԵԴ մամուլի քարտուղարը, այսօր ՄԻԵԴ-ում հավատարմագրված լրագրողների թիվն աննախադեպ է, 50-ից ավել լրատվամիջոցներ հավատարմագրվել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումներին մասնակցելու համար:
Գիտությունների դոկտոր, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը դատապարտվել էր Ցեղասպանության ժխտման համար. նա 2005 թվականի մայիսին, հուլիսին և սեպտեմբերին Շվեցարիայում մասնակցել էր տարբեր կոնֆերանսների, որոնց ընթացքում հրապարակայնորեն ժխտել էր, որ 1915 թվականին և դրանից հետո Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ: Նա հայկական ցեղասպանության գաղափարը համարել էր «միջազգային սուտ»»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: