|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆրանսիայի սենատի անդամ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում Հայաստանին աջակցելու կոչ է արել:
«Հրավիրում եմ Ֆրանսիային եվրոպական և միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար: Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի և Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի միջև երկակի ստանդարտներ չեն կարող լինել», - գրել է քաղաքական գործիչը՝ կցելով #SaveArmenia և #StandWithArmenia հեշթեգները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած: Ադրբեջանի զորքը շարունակում է գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում: