կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 12:33
Հասարակություն

Առեւտրականները կրկին ոտքի են ելել

Առեւտրականները կրկին ոտքի են ելել

Այսօր կառավարության առջև բողոքի են դուրս եկել Երևանի գրեթե բոլոր տոնավաճառների առևտրականները, որոնք զբաղվում են ոսկու, հագուստի, շինանյութերի վաճառքով:

 

Բողոքի ակցիային մասնակցող մոտ 400 առևտրականներ բողոքում են կառավարության կողմից հետաձգված` շրջանառության հարկի դեմ: Հետաձգված օրենքը ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ից:

 

Հիշեցնենք, որ կառավարությունը հետաձգել էր օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետները առևտրականների բողոքի ակցիաների արդյունքում: Կառավարությունը, «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, շրջանառության հարկի դրույքաչափը նվազեցրեց 3,5-ից մինչև 1 տոկոս, սակայն սահմանեց մի քանի պահանջներ` պարտադիր փաստաթղթավորում և գույքագրում: Պահանջը չկատարելու դեպքում առաջին անգամ սահմանվում է նախազգուշացում, երկրորդ անգամ` 20 հազար դրամ, երրորդ անգամ` շրջանառության հարկի 5 տոկոսի չափով տուգանք:

 

«ՓՄՁ միավորման» ՀԿ նախագահ Արմեն Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց բոլոր այն հիմնավորումներ, որոնք ՓՄՁ-ների դժգոհությունն են առաջացնում` փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի հետ կապված: Նա նշեց, որ ՓՄՁ-ները հիմնավորումներով ու պահանջներով նամակ են ուղարկել վարչապետին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

 

Նշենք, որ բողոքող առևտրականների թիվն ավելանում է: Բողոքի են դուրս եկել ոչ միայն Երևանի «Մալաթիա», «Տաշիր», «Ռոսիա», «Հրազդան», Ֆիրդուսի փողոցի տոնավաճառների, ոսկու շուկաների, Գնունու շինանյութերի տոնավաճառի առևտրականները, այլ նաև առևտրականներ Արմավիրից, Չարենցավանից և Հայաստանի այլ քաղաքներից:

 

Մանրամասները` տեսանյութում: