կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-24 12:16
Հասարակություն

Գյումրիում կողոպուտ կատարողին Մոսկվայից տեղափոխեցին Հայաստան

Գյումրիում կողոպուտ կատարողին Մոսկվայից տեղափոխեցին Հայաստան
Հունվարի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Աբել Պ.-ին, որը 2012 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման միջոցը` կալանք: