Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ներկա պահին Գյումրին լուռ սգում է, սակայն, սգի մեջ լինելով, չի մոռանում տղամարդավարի տրված խոստման մասին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով օրեր առաջ` Գյումրիում ժողովրդական հուզումների օրը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ գնացել էր ռուսական ռազմաբազա և իր աչքով տեսել այնտեղ պահվող` Գյումրու սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
«Խոստումը միայն գլխավոր դատախազը չի տվել, խոստում տվել ենք յուրաքանչյուրս, և ով չի կարողանում իր խոստումը պահել, պետք է պատասխան տա, բայց` ոչ այսօր: Դա մեր պահանջը չէ, դա տղամարդավարի խոսք էր, որը տրվել էր»,- ասաց Կարեն Պետրոսյանը` հավելելով, որ այսօր գյումրեցիները միայն լուռ սգում են, բայց նրանք չեն մոռանում խոստման մասին, որը տվել է Գևորգ Կոստանյանը:
Կարեն Պետրոսյանի խոսքով` փոքրիկ Սերյոժայի մահից հետո գյումրեցիները ավելի էմոցիոնալ են դարձել, սակայն այսօր նրանք ավելի ողջախոհ են, գիտակցում են վշտի խորությունը, հարցի կարևորությունը: