կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-15 17:29
Հասարակություն

Գյումրեցիները պահանջում են, որ իրենց պատասխանի Գևորգ Կոստանյանը

Գյումրեցիները պահանջում են, որ իրենց պատասխանի Գևորգ Կոստանյանը

Հարյուրավոր գյումրեցիներ ներկա պահին հավաքված են Գյումրիում Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ ու բացականչում են` «Պահանջում ենք, պահանջում ենք», «Դուրս արի, դուրս արի»: Նրանք կանչում են ՀՀ գլխավոր դատախազին:

 

Քիչ առաջ ոստիկանի համազգեստով մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազը խնդրում է, որ չխանգարեն, մի պահ լուռ լինեն, որ դուրս գա ու խոսի:

 

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կրկնեց, որ իրենց պահանջն այն է, որ կալանավորին ռուսական կողմը հանձնի հայկական կողմին, և որ նախաքննությունն ու հետագայում դատաքննությունն էլ կատարվեն հայկական իրավական համակարգի կողմից, իսկ ռուսական կողմը լինի օժանդակողի դերում միայն:

 

Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դուրս եկավ և առաջարկեց հարցը քննարկել 20-30 հոգանոց խմբով, սակայն հավաքվածները բոյկոտում են, սուլում և իրենց անհամաձայնությունը հայտնում առաջարկի վերաբերյալ, մանրադրամներ են նետում Րաֆֆի Ասլանյանի ուղղությամբ: Պահանջում են, որ դուրս գա գլխավոր դատախազը, և նրանից են ցանկանում պատասխան լսել:

 

«Եթե նա չունի պատասխան` թող դուրս գա, ասի, մենք 15 րոպեում պատասխանը կասենք: Իիսկ եթե պատասխան ունի, որը մեզ չի բավարարում, թող հետևի կողմից դուրս գա ու գնա, բայց մենք չենք թողնի, որ նա դուրս գա ու փախչի»,- ասաց Լ. Բարսեղյանը: