կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-14 20:31
Առանց Կատեգորիա

Լավ, ինչու եք պաշտպանում այլ պետության շահերը...

Լավ, ինչու եք պաշտպանում այլ պետության շահերը...
Կարդացի գլխավոր դատախազի խորհրդականի բացատրությունները, թե ինչու պիտի ռուսաստանցի զինվորը հանձնվեր Ռուսաստանի իրավազորությանը: Միտքը հետեւյալն է՝ Գյումրիի ռազմակայանի վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրում կա կետ, որն ասում է, թե Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու դեպքում պետք է ամեն ինչ վերապահվի հայաստանյան մարմիններին, բայց կա նաեւ կետ զինվորական հանցագործության մասին եւ այդ դրույթի համաձայն պետք է ամեն ինչ վերապահել Ռուսաստանին... Ընդ որում, ասում է՝ եթե նույնիսկ հայաստանյան իրավապահները բռնած լինեին, էլի պետք է քննարկվեր հանցավոր զինվորին ռուսաստանցիներին հանձնելու հարցը...
Լավ, եթե կա երկու վիճահարույց կետ, ապա տրամաբանական է, որ ռուսաստանցի պաշտոնյաները պետք է պնդեին իրենց ճշմարտություն, մերոնք հակադարձեին, թե 6 մարդու սպանությունը շատ ավելի ծանր հանցանք է, քան դասալքությունը, ուրեմն գերակայությունը պետք է տրվեր Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու դեպքին...
Չկա նման բան՝ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ պաշտոնյան եռանդուն կերպով պաշտպանում է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ տեսակետը... Այսինքն՝ անհասկանալի, անհեթեթ ու նվաստացուցիչ տրամաբանություն՝ Այլ երկրի շահերը պաշտպանելը ելնում է մեր ազգային շահերից... Բա լավ, ամեն առիթով գեղեցիկ բարձրագոչ հայտարարություններ եք անում, թե Ես ոչ ռուսամետ եմ, ոչ արեւմտամետ, ես հայամետ եմ...
Ու սա՞ է ձեր հայամետությունը... Հայամետություն՝ նշանակում է այլ երկրի շահերը պաշտպանե՞լ...

Գրառումը՝  Արմեն Դուլյանի «Ֆեյսբուք»-ի էջից