կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-26 14:50
Քաղաքական

ՄԻՊ-ը միակ անձն է, որը հստակ պաշտպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը․ Արծվիկ Մինասյան

Տպավորություն է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նույնիսկ իշխանություն ներկայացնող պատգամավորն ուղղակի ձևով  մեղադրում է գործադիր իշխանությանը  և ճիշտ է ասում։  Եթե մեր գործադիր իշխանությունն իր տեղում լինի, ՊՆ-ն, ԱԱԾ-ն  նորմալ տեղեկատվություն կներկայանեն, այլ  ոչ թե կփորձեն հարձակում կազմակերպել ՄԻՊ-ի վրա, որն այս ընթացքում ցույց տվեց,  որ  բարձրաստիճան պաշտոնատար լիազություններ ունեցող միակ անձն է, որը հստակ պաշտպանում է Հայաստանի և հայ ժողովրդի  շահերը․ ԱԺ-ում ելույթ ունենալիս նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Այնուհետև  անդրադառնալով  2  տարով օտարերկրա  պետություններում  անձնագրի վավերականության սահմանափակման՝ կառավարության նախաձեռնությանը՝ պատգամավորը նշեց․ «Բազմաթիվ են քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները 2 տարով օտարերկրյա պետություններում  անձնագրի  վավերականության սահմանափփակման մասով, ստացվում է՝ սահմանափակում եք 2 տարով, այդ դեպքում՝ նրանք ի՞նչ անեն,  որ 4 տարով է տրված։ Ապահովեք կենսաչափական անձնագրերը, նոր  նման սահմանափակումները տրամաբանական կլինեն, որ մարդիկ գնան, դիմեն, ստանան»։

Մանրամասները՝ տեսանյութում։