|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունվարի 11-ին` ժամը 01.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1939 թ. ծնված Մարտիկ Շ.-ն, վերջինիս կինը` 1949 թ. ծնված Լենա Շ.-ն, որդին` 1987 թ. ծնված Արտեմ Շ.-ն և որդու կինը` 1989 թ. ծնված Մարինե Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Մարտիկ Շ.-ի փեսան բանավոր հայտարարել է, որ հունվարի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, աներորդին` Արտեմ Շ.-ն, բնակարանում լոգանք է ընդունել, որից հետո գազի կաթսայի թերայրումից առաջացած շմոլ գազից ընտանիքի անդամների ինքնազգացողությունը վատացել է: Կատարվում է քննություն: