կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-25 13:41
Հասարակություն

Գյուղն ուժեղ քամուց հոսանքազրկվել է

Գյուղն ուժեղ քամուց հոսանքազրկվել է

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 20.00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում գրանցված քամու հետևանքով համայնքն ամնբողջությամբ հոսանքազրկվել է:

 

Կապ է հաստատվել «ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայություն, որտեղ տեղեկացվեց, որ քամու արագությունը եղել է մոտ 24մ/վրկ, ինչից հոսանքազրկվել են Դաշտադեմ գյուղն ամբողջությամբ և Մածավանը` մասամբ, վերջինիս էլեկտրամատակարարումը. ժամը 10.30-ի սահմաններում վերականգնվել է:

 

«ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի վթարավերականգնողական խմբերի կողմից տարվում են աշխատանքներ Դաշտադեմ համայնքի էլ. մատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: