Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարկուտից և ուժեղ քամուց վնասված այգիներում անհրաժեշտ է`
- Անհապաղ բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, ստեղծել պայմաններ բնական օդափոխության ապահովման համար
- Կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատերը, վերականգնման ոչ ենթակա շվերը և խիստ վնասված ողկույզները
- Ողկույզների փտումը կանխելու համար (որը շատ հավանական է) խորհուրդ է տրվում այգիները սրսկել «Բոտրան»-ի 1,0 – 1,5 կգ/հա նորմայով կամ «Տելդոր»-ի 1,0 կգ/հա նորմայով:
Արարատի և Արմավիրի մարզերում խաղողի այգիներում նկատվում է մոխրագույն փտում հիվանդության առանձին օջախներ, իսկ որոշ տեղերում` ողկույզների փտման ավելի հաճախակի հանդիպող դեպքեր:
Օջախային վարակի դեպքում բուժումները կարելի է կատարել ձեռքի սրսկիչներով` սրսկելով միայն վարակված վազերը, իսկ մասսայական վարակի դեպքում կատարել համատարած սրսկումներ` օգտագործելով «Բոտրան»` 1,0 – 1,5 կգ/հա կամ «Տելդոր»` 1,0 կգ/հա:
Իսկ եթե նկատվում են նաև խաղողի ալրացողի հետքեր, ապա ցանկալի է սրսկումը կատարել «Զատո» կամ «Զատո սթար» թունաքիմիկատներից որևէ մեկի 0,4 – 0,6 կգ/հա նորմայով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին