|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը: Հանդիպման շրջանակում կայացած` կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է բյուրոյի փոխնախագահ: Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նիստի աշխատանքներին՝ իր ներդրումը բերելով օրակարգով նախատեսված որոշումների մշակման գործընթացին:
Կոմիտեն ընդունել է Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն:
2006 թ. ստեղծված այս կոմիտեն Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության կիրարկումը վերահսկող մարմին է: Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2013 թ. դեկտեմբերին՝ չորս տարի ժամկետով: