|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Փարիզում հունիսի 5-7-ը կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի անդամ պետությունների Կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որի ընթացքում Հայաստանն ընտրվել է Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ` 2019-2023թթ․ ժամանակահատվածի համար, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից բաղկացած միջկառավարական կոմիտեն մշտադիտարկում է անդամ պետությունների կողմից 2005թ. կոնվենցիայի կատարումը, հավանություն է տալիս մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամից նախագծերի ֆինանսավորմանը, ուսումնասիրում է երկրների կողմից ներկայացված ազգային զեկույցները։