Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 22-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բազմաթիվ անվանի արվեստագետներ համերգի տեսքով կարտահայտեն իրենց բողոքը` Ծածկած շուկայի եւ մեր այլ մշակութային արժեքների ոչնչացման դեմ:
Համերգին ելույթ կունենան` «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Հովեր», «Երաշխավոր» երգչախմբերը, «Աննա Մաիլյան» երգարվեստի կենտրոնի սաները, քամանչահար Հակոբ Խալաթյանը, «Կարին» ազգագրական պարի համույթը: Ի դեպ, համերգի մուտքն ազատ է:
Միջոցառմանն իրենց աջակցությունն են հայտնել` Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Հասմիկ Հարությունյանը, Ռոբերտ Մլքեյանը, Բարսեղ Թումանյանը, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Ղազանչյանը, Ռուբեն Բաբայանը,Վարդան Պետրոսյանը, Վիգեն Չալդրանյանը, Սերգեյ Դանիելյանը, Խաչիկ Չալիկյանը, Հրանուշ Խառատյանը, Հրանտ Թոխատյանը, Կարին Տոնոյանը, Երվանդ Մանարյանը, Տիգրան Խզմալյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Գրիգոր Առաքելյանը,Վաչե Շարաֆյանը, Հայկ Մելիքյանը,Վարդան Օնանյանը, Աշոտ Բլեյանը, Էդուարդ Զորիկյանը, Լեւոն Մութաֆյանը, Ավետիս Բերբերյանը,Ալեքսանդր Չաուշյանը, Վահրամ Թաթիկյանը, Արմեն Արաբյանը, Կարինե Եզեկյանը, Րաֆֆի Միքաելյանը, Մարիա Գալստյանը, Ավանեսովը, Դավիթ Բալասանյանը, Ժիրայր Շահրիմանյանը, Վարդան Հարությունյանը, Հասմիկ Վարդանյանը, «Քարահունջը», Միքայել Ոսկանյանի ֆոլկ-ջազ խմբերը, Նարեկացի կենտրոնը, Տերյան կենտրոնը, Համազգային թատրոնը: