կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 00:01
Աշխարհ

Եթովպիայում 50 մարդ է զոհվել երգչի սպանությունից հետո ծայր առած ընդհարումների ժամանակ

Եթովպիայում 50 մարդ է զոհվել երգչի սպանությունից հետո ծայր առած ընդհարումների ժամանակ

Առնվազն 50 մարդ է զոհվել Եթովպիայի Օրոմիայի նահանգում ծայր առած անկարգությունների ընթացքում, որոնք բռնկել են երաժիշտ եւ քաղաքական ակտիվիստ Հակալու Հունդեսաայի սպանությունից հետո: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Ադամա քաղաքի (Օրոմիայի նահանգ) կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկին, հաղորդել է ընդհարումների ընթացքում ութ զոհվածների եւ 80 տուժածների մասին:

Ավելի ուշ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի է ունեցել երեք պայթյուն, զոհերի թվի եւ պատահարի այլ մանրամասնությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել: Հունիսի 30-ն երիտասարդները մեծ խմբերով հավաքվել են Օրոմիայի նահանգի քաղաքներում եւ Ադիս Աբեբայում, այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել 36-ամյա Հաակաալուու Հունդեսաայի սպանության մասին:

Ցուցարարներն այրել են ավտոդողեր եւ վանկարկել հակակառավարական կագախոսներ: Մի քանի վայրերում տեղի են ունեցել անկարգություններ եւ ընդհարումներ ոստիկանության հետ:

Հաակաալուու Հունդեսաային լայն հռչակ է ձեռք բերել այն, երբ հայտնվել Է բանտում իր քաղաքական գործունեության համար: Ավելի ուշ նա մասնակցել է հակակառավարական բողոքներին, որոնք հանգեցրեցին երկրի ներկայիս վարչապետ Աբիյ Ահմեդի՝ իշխանության գլուխ անցնելուն:

Հաակաալուու Հունդեսաային գնդակահարել են հունիսի 29-ի երեկոյան մայրաքաղաքի թաղամասերից մեկում: Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մի քանի կասկածյալների: Երգչի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին նրա հայրենի Ամբո քաղաքում։