|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆինանսական շուկայում վիճակը, կարծես, կայունանում է: Երեկվա փոխարժեքները այսօր գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Առքի գնի նվազագույն շեմը 445 դրամ է` երեկվա 450 դրամի փոխարեն, վաճառքի գինը նույնպես նվազել է 5 դրամով` 480 դրամի փոխարեն դառնալով 475 դրամ:
Փոխարժեքի նվազմանը զուգահեռ նվազում է նաև առքի և վաճառքի գների միջև առկա տարբերությունը: Եթե երեկ մարժան 50 դրամ էր, ապա այսօր այն հասել է 35 դրամի: Որոշ առևտրային բանկերում մարժան, ընդհանրապես, 10 դրամ է, ինչը նշանակում է, որ խուճապային և սպասողական վիճակները աստիճանաբար նվազում են: