|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 47 երթուղայինում գողացել է 1951 թ. ծնված Զանազան Գ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, զեղչի քարտեր և փաստաթուղթ: Ոստիկանությունից հայտնում են, որ գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: