|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 27-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ВАЗ 2101 մակնիշի 18 OO 751 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. ուղևոր՝ 1989 թ. ծնված Ս. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Վայքի ԲԿ տեղափոխման ճանապարհին փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Ըստ շտապօգնության բժիշկների ուղևորը մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը: