կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 11:10
Հասարակություն

Ծեծկռտուք՝ Կապանում

Ծեծկռտուք՝ Կապանում

Դեկտեմբերի 9-ին` ժամը 18.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում ամուսնուն ծեծի են ենթարկում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956 թ. ծնված Գեղամ Բ.-ն ոմն Գևորգի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացված վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Ձորք թաղամասի 7-րդ շենքում գործող մթերային խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Գևորգ Ն.-ն ծեծի է ենթարկել Գեղամ Բ.-ին` պատճառելով վնասվածք: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գեղամ Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Գևորգ Ն.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: