Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ազգությամբ ռուս զինվորները զենքերով վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ նուն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կապան համայնքի Ճակատեն բնակավայրում շինարարություն իրականացնող Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ՝ 41-ամյա Եվգենի Գալանովը, 41-ամյա Եվգենի Դյանովը և 50-ամյա Պյոտր Գորբուլյակը մտել են նշված թաղամասի 1/3 հասցեում գործող «Սմարթ» ՍՊԸ-սուպերմակետ, վիճաբանել են սուպերմարկետի աշխատակից՝ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ավանեսյանի հետ, վերջինիս քաշքշելով հանել են դրամարկղի մոտից և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Պարզվել է նաև, որ միջադեպին ականատեսներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալեքսան Գրիգորյանը, 22-ամյա Մահան Մարտիրոսյանը և սուպերմարկետի հաճախորդ՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արտաշես Մանուչարյանը փորձել են հանդարտեցնել միջադեպը, սակայն ՌԴ քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին, որի արդյունքում Ե․ Գալանովը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։ Ե․ Գալանովը, Ե․ Դյանովը և Պ․ Գորբուլյակը բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ Ա․ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
ՌԴ քաղաքացիներից Ե․ Գալանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում որպես պահեստապետ, Ե. Դյանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, Պ․ Գորբուլյակը աշխատում է «ՍՄՍ» գործարանի ներկայացուցիչ, հիվանդանոց տեղափոխված Ա․ Ավանեսյանը աշխատում է «Սմարթ» ՍՊԸ-ում որպես գանձապահ, Ա․ Գրիգորյանն ու Վ․ Մարտիրոսյանն աշխատում են «Արքագազ» ՍՊԸ-ում որպես լիցքավորողներ։
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։