|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից:
Նշենք, որ ադրբեջանցուն 3 օր անց հայտնաբերել էին Կապանի տարածքում, վնասազերծել ու իրավապահներին ահազանգել Սյունիքի մարզի Աճանան գյուղի երիտասարդները:
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Հայաստանի սահմանը հատել էին ադրբեջանցի երկու զինվորական, մեկը նույն օրը ձերբակալվել էր Սյունիքի Աշոտավան գյուղում, մյուսին 3 օր է՝ փնտրում էին իրավապահները: Նրանք եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում: Բնակիչները պատմել են, որ այդ ադրբեջանցիները բնակիչներից մեկի տան դուռը երկար թակել են, տանտիրուհին բացել է դուռը, տեսել դիմակավորված զինվորականների, դուռը փակել ու զանգահարել է Ոստիկանություն:
Հատկանշական է, որ երկու օր առաջ խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ըստ իրենց ունեցած տվյալների, երկրորդ զինվորը սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է եւ ուզում է վերադառնալ: