Դեկտեմբերի 10-ին` ժամը 12.42-ին, տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 18.30-ի սահմաններում, թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1977 թ. ծնված Մ. Մ.-ն, որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: