կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 22:24
Տնտեսական

10,5 միլիոն դոլար` Միացյալ հայկական հիմնադրամին

10,5 միլիոն դոլար` Միացյալ հայկական հիմնադրամին

«Լինսի» հիմնադրամը 10,5 միլիոն դոլար է նվիրաբերել Միացյալ հայկական հիմնադրամին:

 

Գումարի մեծ մասը ծախսվելու է Հայաստանի` 1988 թվականի դեկտեմբերի աղետալի երկրաշարժից տուժած հյուսիսային շրջաններում գտնվող վեց դպրոցների վերանորոգման վրա:

 

Նվիրատվության մնացած մասը կօգտագործվի Հայաստանի և Արցախի չքավոր հատվածներին խիստ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար:

 

1989 թվականին Միացյալ հայկական հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրվանից «Լինսի» հիմնադրամը հսկայական աջակցություն է ցուցաբերել այս օգտավետ աշխատանքներին: Հիշյալ թվականից ի վեր Միացյալ հայկական հիմնադրամը 612 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ օժանդակություն է հասցրել Հայաստան և Արցախ:

 

Միացյալ հայկական հիմնադրամի աշխատանքներին մասնակցում են Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, «Լինսի» հիմնադրամը,  Հայ Կաթողիկե առաջնորդարանը (Հյուսիսային Ամերիկա և Կանադա), Հայ օգնության միությունը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ամերիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի առաջնորդարանները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: