Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Աբրամ Բախչագուլյանին վերջերս անընդհատ տեսնում էին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի անկյունում գտնվող նոր «օբյեկտում», օրերս այն բացվեց շախով-շուխով, մեծ աղմուկով: Քանի որ կարաոկեն նկուղային հարկում է, շենքի բնակիչները չեն կարողացել տեսնել, թե ներսում ինչ է կատարվում, բայց պատմում էին, որ ամբողջ բակը, որտեղ նախկինում վիզաների վարչությունն էր, շրջապատված է եղել շքեղ մեքենաներով:
Իսկ դրսում կարաոկեի տերը պլազմա-հեռուստացույց է դրած եղել: Շենքի բնակիչները վստահեցնում էին, որ կարաոկեի տերը Աբրամ անունով մի հզոր պաշտոնյա է, և շատ հիասթափվեցին՝ իմանալով, որ սույն պաշտոնյային արդեն գործից հանել են: Իմիջիայլոց, ասում են, որ Աբրամ Բախչագուլյանը երգելու սիրահար է և Սննդամթերքի անվտանգության ծառայության խրախճանքների ժամանակ ձայնակցել է «կենդանի» երգող երաժիշտներին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։