Հնդիկ գործարար Աշան Ալի-Սաեդը դարձել է Սանտադերի Ռասինգ ֆուտբոլային ակումբի սեփականատերը. «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել Ռասինգը», -ասել է Ալի-Սաեդը: Տեղի մամուլի տվյալներով` գործարքի արժեքը կազմել է 40 մլն եվրո: Սաեդը ճանաչվել է Արևելքի 2-րդ գործարարը, ով եկել է իսպանական ֆուտբոլ: Ավելի վաղ Աբդուլա բին Նասեր Ալ-Տխանին 25 մլն-ի դիմաց գնել էր Մալագան: