|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Թուրքիային սահմանակից Ախալքալաք շրջանի հայաբնակ Կարծախ գյուղում թուրք անասնագողերը հարձակում են գործել հայ ախոռապան Սարգիս Գասպարյանի վրա. հաղորդում է reginfo.ge կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 20-ի գիշերը։ Ըստ Գասպարյանի` հարձակման պահին ինքը հեռախոսով էր խոսում:
«Կրակեցին շան վրա, իսկ ինձ հարվածեցին ինքնաձիգով, ինչ-որ բան լցրեցին վրաս և սկսեցին ձեռքերս կապել, այնուհետև ձեռնաշղթաներ հագցրեցին, բերանս փակեցին և հեռացան։ Նրանք թուրքերեն էին խոսում»,- պատմել է պահակը։
Կայքի հաղորդմամբ` վրաց սահմանապահներին հաջողվել է հետ վերադարձնել գողացված անասունները, նախքան ավազակները կհատեին Թուրքիայի սահմանը, սակայն կողոպտիչներից 4-ը կարողացել են փախչել։
Սա Վրաստանի սահմանամերձ գյուղերում անասունների գողության առաջին դեպքը չէ, և բոլոր դեպքերում էլ անասուններին տարել են Թուրքիա։
Վրաստանի ՆԳՆ-ում փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։